COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան

COP17-ը քաղաքական մեծ նշանակություն ունի, քանի որ մենք կարևոր, շատ կարևոր հյուրեր ենք ունենալու: Դա լավ առիթ է մեր հյուրերի հետ տարածաշրջանային երկկողմ և միջազգային օրակարգի հարցերը քննարկելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինայանը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, նաև մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի:

«Ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք մենք COP17-ն անում, մենք դա անում ենք, որ այդ 15 հազար մարդ գա Հայաստան: Գիտենք, որ բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, տաքսիներ, հյուրանոցներ, հյուրատներ և այլ ծառայություններ կան, [դրանցից] oգտվելու են, փող են ծախսելու, և մեր քաղաքացիները փող են աշխատելու»,- ասել է նա:

Այս համատեքստում անդրադառնալով արձանագրվող գնաճին՝ Փաշինյանը հաստատեց՝ գնաճային երևույթներ կան, բայց նաև նկատեց՝ ինչքան Հայաստանի պահանջարկը մեծանա, գնաճային երևույթները մեծանալու են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *