Գարուն վերադառնում է Երևան

Երևան է վերադառնում ֆրանսիացի լեգենդար երգիչ Գարուն՝ հայտնի «Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլի առաջին բնօրինակ բեմադրության մեջ Քվազիմոդոյի դերակատարը։ Սեպտեմբերի 22-ին արտիստը ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի սկիզբը՝ ժամը 20:00-ին։ Երևանում Գարուն կներկայացնի The Best Of ծրագիրը, որում ընդգրկված կլինեն նրա բազմամյա կարիերայի գլխավոր հիթերը։

Գարուի երկրպագուների համար սա հրաշալի հնարավորություն է կենդանի կատարմամբ լսելու այն ձայնը, որը գրավել է միլիոնավոր ունկնդիրների սրտերն ամբողջ աշխարհում և Քվազիմոդոյին դարձրել երաժշտական թատրոնի պատմության ամենաճանաչելի կերպարներից մեկը։

Կազմակերպիչները խոստանում են կենդանի երաժշտության, հզոր վոկալի և ֆրանսիական էստրադայի վաղուց դասական դարձած հիթերի երեկո։

Գարուի վերադարձը Երևան բացառիկ առիթ է մեկ բեմում տեսնելու մի արտիստի, ում անունն անխզելիորեն կապված է աշխարհի ամենահայտնի մյուզիքլներից մեկի հետ, և կենդանի հնչողությամբ լսելու այն երգերը, որոնք նրան հռչակ են բերել Ֆրանսիայի սահմաններից շատ հեռու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *