Լորուտ գյուղում ուժգին քամուց ծառեր են կոտրվել, կարկուտը վնասել է տները, տանիքները, բերքը (տեսանյութ)

Լոռու մարզի Լորուտ գյուղում փոթորիկն ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել:

Ուժգին քամուց ծառեր են կոտրվել, կարկուտը վնասել է տները, տների տանիքները, կոտրել լուսամուտների ապակիները:

Ծառերի բերքն ամբողջությամբ վնասվել ու թափվել է:

Բնակիչները նշում են, որ վերջին շրջանում նման ուժգնությամբ քամի ու կարկուտ չի եղել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *