Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին․ Շոյգու

Հայաստանն ու Վրաստանը բախվում են իրենց քաղաքական իրավիճակին Արևմուտքի բացահայտ միջամտությանը։ Այս մասին Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Արևմուտքի երկրները բացահայտ և անթաքույց փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,- նշել է նա։

Շոյգուն համոզմունք է հայտնել, որ «պետությունների միջև անլուծելի հակասություններ չեն լինում, իսկ երբ տարաձայնություններ են ի հայտ գալիս, պետք է անմիջապես գնահատել, թե ում է ձեռնտու գժտեցնել հարևան ժողովուրդներին ու պետություններին»։

«Որպես կանոն, դրա հետևում կանգնած են Արևմուտիք երկրները, որոնք շահագրգռված են պահպանել իրենց վերահսկողությունը տնտեսության եկամտաբեր ճյուղերի, տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների և ռեսուրսների նկատմամբ»,- նշել է պաշտոնյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *