Որոշ փորձագետներ TRIPP նախագիծը դիտարկում են որպես ԱՄՆ-ի փորձ՝ Չինաստանին դուրս մղելու Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը միշտ փորձել է կապել Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը և տարածաշրջանը դուրս բերել Չինաստանի ազդեցության գոտուց։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Այդ վերլուծաբանները Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը դիտարկում են միասնական համատեքստում՝ արտաքին խաղացողների տնտեսական շահերի տեսանկյունից։ Ոմանք նույնիսկ դա կապում են հազվագյուտ հողային տարրերի հասանելիության համար ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության հետ։
Մյուսները կարծում են, որ այդ կերպ ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, որը ավանդաբար հայտնի է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի»,- նշել է Շիրղոլամին։
Այնուամենայնիվ, դեսպանը կարծիք է հայտնել է, որ, այնուամենայնիվ, ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի հայ–իրանական սահմանին։