«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ուղերձ է հղել ՔԿՀ-ից՝ անդրադառնալով ՀՅԴ–ի հասցեին հնչող սպառնալիքներին․
«ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը
Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին։
Կարելի է ընդունել կամ չընդունել ՀՅԴ գաղափարախոսությունը։
Կարելի է փառաբանել Սարդարապատի հերոսամարտը և քննադատել Սևրի դաշնագրին միանալը։
Կարելի է հիանալ Առաջին Հանրապետության ղեկավարների անձնազոհությամբ և մատնանշել նրանց կատարած սխալները։
Այս ամենը կարելի է անել, բայց անողը պետք է արժանիքներ և գիտելիքներ ունենա․ անարժանը և անգրագետը չեն կարող դա անել։
Այնպես որ, ՀՅԴ-ի դեմ ինչքան ուզում են թող հաչեն, միևնույն է, Դաշնակցության քարավանը կգնա»։