Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Խայբեր-Պախտունխվա նահանգում, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղեկությունների՝ մզկիթը գտնվում է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ։

Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի պատերից մեկը, տեղում աշխատում են փրկարարները։ Վիրավորները հոսպիտալացվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *