Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի ավելի արագ, քան շատերն էին կարծում․ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ միևնույն ժամանակ ժամկետներ չնշելով։
ԱՄՆ նախագահի ելույթը՝ կետերով․
- ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
- ԱՄՆ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ, երկրի բանակն ամենահզորն է աշխարհում։
- ԱՄՆ-ն վերածվել է մոլորակի ամենահզոր երկրի։
- ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք։
- Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները գործարք կկնքի Իրանի հետ նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։
- Նավթի համաշխարհային գները շուտով կնվազեն մինչև այն մակարդակը, որը եղել է Իրանի հետ հակամարտության սկսվելուց առաջ։