ՀՀ-ում ռուսական ներդրումները սպառնալիքի տա՞կ են․ ՌԴ ԱԳՆ-ն անհանգստության «մեսիջ» է հղել  

Թեև Հայաստանից հավաստիացնում էին, որ ռուսական ներդրումներին ոչինչ չի սպառնում, այնուամենայնիվ, հավաստիացումները ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում իրականությանը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Բազմաթիվ փորձագետներ են այն կարծիքին են, որ Հայաստանում տեղի է ունենում «սեփականության վերաբաշխման» գործընթաց, ինչի հիմքում քաղաքական դրդապատճառներ են»,- ասել է դիվանագետը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից նշել են նաև, որ պաշտոնական Երևանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնելու հիմնավորումները խիստ կասկածելի են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *