Ռուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունից


Հարեվաններ


Ռուսաստանի տնտեսության վրա պատերազմի և ռազմական ծախսերի ազդեցությունն աստիճանաբար խորանում է․ պետական բյուջեի պակասուրդն աճում է, սպառողների և բիզնեսի տրամադրությունները վատանում են, իսկ տնտեսական աճը դանդաղել է։

Տնտեսագետները, սակայն, չեն խոսում մոտալուտ ֆինանսական ճգնաժամի կամ տնտեսական փլուզման մասին։ Նրանց գնահատմամբ՝ առայժմ Ռուսաստանի կառավարությանը թույլ է տալիս ռազմական ծախսերը ֆինանսավորել նավթի արտահանման եկամուտների պահպանումը։ Իրանի պատերազմի հետևանքով նավթի բարձր գները նպաստել են Ռուսաստանի նավթային եկամուտների աճին։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում աճում է բյուջետային ճնշումը։ Հուլիսի վերջին բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 2.8%-ը՝ գրեթե կրկնակի գերազանցելով տարվա սկզբնական թիրախը։ Պետական պահուստային ֆոնդում հասանելի միջոցները նվազել են մինչև ՀՆԱ-ի 1.6%-ը, ինչի հետևանքով կառավարությունը ստիպված է ավելի շատ փոխառություններ ներգրավել ներքին բանկերից։

Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ մակրոտնտեսական կայունությունն ապահովված է։ Սակայն Ռուսաստանի պետական ВЭБ.РФ կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչը հայտարարել էր, որ պատժամիջոցների և տնտեսական մեկուսացման հետևանքով երկիրը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունից։ Դրանից հետո նա հեռացվել է աշխատանքից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *