Սիրո անունը Հայաստան է | Top-News.am


Սպորտ


Սեպտեմբերի 16-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Պրահայի «Սպարտային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 1:4 հաշվով։


Խաղից հետո չեխական ակումբի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել սոցցանցերում և շնորհակալություն հայտնել երևանյան ակումբին հյուրընկալության համար։ «Շնորհակալություն «Արարատ-Արմենիային» մեր միջև կայացած խաղի ընթացքում հիանալի համագործակցության համար։ Մենք գնահատում ենք ձեր հյուրընկալությունը և հաջողություն ենք մաղթում, որպեսզի Եվրոպա լիգայում ձեր առաջիկա հանդիպումներն ավելի հաջող դասավորվեն, քան երեկվա նորամուտը: ՍԻՐՈ ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է»,- նշված է «Սպարտայի» հրապարակած հաղորդագրության մեջ։

Եվրոպա լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Բելոստոկի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

armsport.am




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *