Ձիուն բախվելուց հետո ոստիկանի մեքենան կողաշրջվել է, վերջինս՝ տեղում մահացել

Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 03:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Արման Միրզոյանն իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայով Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի միջպետական ավտոճանապարհին բախվել է իր առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչին պատկանող այգում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է»,- նշում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *