Ֆրանսիան կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից

Ֆրանսիայի ԱԳՆ–ն կոչ է արել Ադրբեջան այցելել ցանկացող Ֆրանսիայի քաղաքացիներին ծանոթանան ճանապարհորդների համար նախատեսված հանձնարարականներին։

Փարիզը խստորեն խորհուրդ չի տալիս մեկնել Ադրբեջան, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի՝ այդ երկրում կամայական ձերբակալության և անարդար դատաքննության ռիսկի պատճառով։

Բաքուն իր հերթին հերքել է Ֆրանսիայի՝ Ադրբեջան ուղևորությունների ռիսկերի վերաբերյալ հերթական նախազգուշացումը։ Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Այխան Հաջիզադեն Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունն անհիմն և կողմնակալ է անվանել։

«Մենք վճռականորեն դատապարտում և մերժում ենք սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունը, որում Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացումը հիմնավորվում է «կամայական ձերբակալության և անարդար դատական քննության ռիսկի» մասին պնդումներով»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում քրեական գործերը քննվում են ազգային օրենսդրությանը համապատասխան, և դրանք քաղաքական լույսի ներքո ներկայացնելու, ինչպես նաև երկրի դատական համակարգի աշխատանքին միջամտելու փորձերն անթույլատրելի են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *