Ինչպես Համբարձումյանին հաջողվեց Հիտլերի՝ Մուսոլինիին արած նվեր-դիտակն Իտալիայի փոխարեն Հայաստան բերել

1908-ի սեպտեմբերի 18-ին է ծնվել մի մարդ, ում անվան կողքին կարելի է դնել մեծ աստղագետ, համաշխարահային հռչակ վայելող աստղաֆիզիկոս, բացարձակ տաղանդավոր գիտնական և նամանտիպ բյուրավոր մակդիրներ։ բայց նա նախևառաջ պարզ ու շիտակ քաղաքացի էր, որ սեփական ժողովրդի ցավն ու դրությունը կիսում-տանում էր հավասարը հավասարին՝ 1990-ականներին ցուրտն ու մութ զգալով սեփական մաշկին ու աշխատելով փայտի՝ հազիվ ջերմացնող վառարանի կողքին նստած։

Ինչպես Համբարձումյանին հաջողվեց Հիտլերի՝ Մուսոլինիին արած նվեր-դիտակն Իտալիայի փոխարեն Հայաստան բերել

Նա Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանն է, որ այսօր 118 տարեկան կդառնար։

Մեծ մարդու հոբելյանի առիթվ ներկայացնում ենք նրա գործունեության՝ հանուն գիտության և ի շահ հայրենիքի գործելու դրվագներից մեկը։

1950-ականների վերջին Վիկտոր Համբարձումյանին հաջողվել էր իր կողմը քաշել աշխարհի խոշոր խաղացողներին, և 1930-ականներից պատրաստվող Շմիդտի 1 մետրանոց դիտակը, որ Հիտլերի նվերն էր Մուսոլինիին, ոչ թե Իտալիա, այլ Հայաստան եկավ

Ռազմավար-դիտակը Վիկոտր Համբարձումյանը տեսել էր Ենայում՝ պատրաստման ժամանակ։ Հայրենական պատերազմից հետո ամեն ինչ անում է լեգենդար դիտակը Հայաստան բերելու համար․ 1950-ականների վերջին այն արդեն Հայաստանում էր։

Դիտակը Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Հայաստան են տեղափոխում՝ հատուկ պլատֆորմների՝ հարթակների վրա դրած՝ 15 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայով (Այդ արագությունը գրեթե հավասար է մարդու ոտքի՝ քայլելու արագությանը): Տեղափոխությունը տևում է մի քանի ամիս։

Պատրաստման մեկնարկից ավելի քան 25 տարի հետո է շահագործվում դիտակը՝ 1960-ին։ Պաշտոնական բացում անում են մեկ տարի անց։ Խորհրդային պատմության մեջ առաջին ու միակ դեպքն էր, երբ օբսերվատորիայում կարմիր ժապավեն կտրողը կենկտոմի առաջին քարտուղարն էր՝ Նիկիտ Խրուշչովը։

«Այդ գործիքին վիճակվեց 1965 թվականից մինչև 1980 թվականը լինել աշխարհում ամենաարդյունավետ աշխատած աստղադիտակներից մեկը, իսկ լայն դաշտ ունեցող դիտակների մեջ նա, անկասկած, առաջինն էր»,-  ռազմավար-դիտակի մասին հետագայում իր հուշերում գրել է Համբարձումյանը։

Ս․Վ․

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *