Առողջապահական «օպտիմալացում». բարեփոխո՞ւմ, թե՞ համակարգված կադրային ջարդ և կոռուպցիոն ռիսկեր

Հայաստանի առողջապահական համակարգում վերջին տարիներին ընթացող «օպտիմալացման» և բժշկական կենտրոնների խոշորացման քաղաքականությունը շարունակում է մնալ մասնագիտական համայնքի թիրախում։

Առողջապահության նախարարության կողմից ներկայացվող «արդյունավետության բարձրացման» լոզունգների տակ փորձագետները տեսնում են բոլորովին այլ իրականություն։ Աշխարհագրորեն տարբեր վայրերում գտնվող բժշկական կազմակերպությունների մեխանիկական միավորումը դարձել է անվերջանալի գործընթաց։

Դրա վառ օրինակը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումն էր, որին 2025-2026 թվականներին հաջորդեց նաև Թոքաբանության (Տուբերկուլյոզի) ազգային կենտրոնի միացումը այս կառույցին։

Թեև փակվում են բաժանմունքներ, կրճատվում են պրոֆեսիոնալ կադրեր և ազատվում աշխատատեղեր, առ այսօր որևէ անկախ մշտադիտարկում (մոնիթորինգ) չի իրականացվել՝ հասկանալու համար՝ այս ամենի արդյունքում համակարգում դրակա՞ն, թե՞ բացասական տեղաշարժ է գրանցվել։

Ըստ առողջապահական ոլորտի փորձագետ, ՊԱԳ նախկին պետ Ծաղիկ Վարդանյանի՝ այս օպտիմալացման իրական նպատակը ոչ թե նոր ու արդյունավետ մոդել ցույց տալն է, այլ նախարարության համար «ոչ հարմար» տնօրեններին և անձնակազմին համակարգից դուրս մղելը։

Մինչ մարզերում բժշկական հասանելիությունը վատթարանում է, Երևանում ստեղծվում է մեկ կենտրոնից կառավարվող և ղեկավարվող մի հսկայական, գերկենտրոնացված համակարգ, որը ոչ թե բարձրացնում է բուժօգնության որակը, այլ պարզապես մեծացնում է կոռուպցիոն ռիսկերն ու խորացնում կադրային ճգնաժամը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *