«Ուժեղ Հայաստան»–ի պատգամավորներն իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար հանուն ուժեղ Հայաստանի: Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Զարգացում, ո´չ թե հանձնում»,– գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները,Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *