Թեհրանը լիովին պատրաստ է արձագանքելու երկրի հակառակորդների կողմից ցանկացած ագրեսիվ գործողության։
Ինչպես հաղորդում է Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Քարամին։
«Մենք 100 տոկոսով պատրաստ ենք վճռականորեն պատասխանելու թշնամու ցանկացած սխալին», – ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ կհանդիպի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «շրջանակում»՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը քննարկելու համար։ Axios պորտալը նշել էր, որ նա կքննարկի նաև Իրանի դեմ պատերազմում հաջորդ քայլերը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չէր բացառել երկրի դեմ նոր հարվածները։
«Ինձ անհրաժեշտ է կարևոր որոշում կայացնել։ Ուզո՞ւմ եմ ես նրանց ոչնչացնել, թե՞ ոչ։ Սա լուրջ որոշում է։ Ես կարող եմ որոշել ցանկացած բան», – ասել էր նա պորտալին։