Երևանում մեկ օրով երթևեկության սահմանափակումներ կլինեն

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 02։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն․ հայտնում են քաղաքապետարանից։

«Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի․

  • Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
  • Սախարովի հրապարակից,
  • Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
  • Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
  • Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *