Փորձությունները կհաղթահարենք միասին: Այս մասին Բյուրեղավանի եկեղեցու օծման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վեհափառ Հայրապետ, սակայն այլ հարցերի չպատասխանեց:
«Այսօր այլ հարցերի չեմ անդրադառնալու։ Թող տիրոջ օրհնությունները հեղվեն մեր ժողովրդի կյանքից ներս, որպեսզի հայոց ազգս ապրի խաղաղ, ապահով, անվտանգ կյանքով և կերտի իր լուսավոր վաղվա օրը։ Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին։ Տերն օգնական ու պահապան ամենքիս»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեկին Երկրորդը։