
Միացյալ Նահանգների հետ բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ISNA-ն։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ Ավելի վաղ Վենսի հնարավոր մասնակցության մասին հաղորդել էին նաև այլ լրատվամիջոցներ։
Մինչդեռ Tasnim-ի հաղորդմամբ՝ Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ով կգլխավորի իրանական պատվիրակությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանի դեմ հարվածները։ Իրանն ու Իսրայելը նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։
ԱՄՆ-ն և Իրանը, սպասվում է, որ բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։