120 մլրդ եվրոյի տնտեսում՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին. Բրյուսելն ամփոփել է էներգաարդյունավետության արդյունքները

Էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները Եվրամիությանը թույլ են տվել ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր գազի և նավթի ներմուծման վրա տնտեսել մոտ 120 մլրդ եվրո։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը Reuters-ին հայտնել է, որ տնտեսման գնահատականն ընդգրկում է 2022 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածը։

Չնայած միջոցների տնտեսմանը՝ ԵՄ-ում արդեն մի քանի ամիս է՝ հնչում են նախազգուշացումներ էներգետիկ ճգնաժամի մասին։

Այսպես՝ ապրիլին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը հայտարարել էր, որ Եվրոպան պատրաստվում է էներգետիկ ցնցման՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով։ Նա չէր բացառել վերադարձը 2022 թվականի հակաճգնաժամային միջոցառումներին, երբ ԵՄ երկրները պայմանավորվել էին կամավոր կերպով 15 %-ով կրճատել գազի սպառումը, սահմանել էին գների վերին շեմ և էներգետիկ ընկերությունների գերշահույթի հարկ։

Սեպտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով՝ ԵՄ-ն լրացուցիչ 90 մլրդ եվրո է ծախսել վառելիքի ներմուծման վրա։ Նա կոչ էր արել արագացնել սեփական էներգետիկայի զարգացումը և նվազեցնել կախվածությունը ներմուծումից։

Միաժամանակ ԵՄ-ն շարունակում է փուլ առ փուլ հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Հեղուկացված բնական գազի ներմուծումն ամբողջությամբ կարգելվի 2027 թվականի հունվարից, իսկ խողովակաշարային գազինը՝ նույն տարվա սեպտեմբերի 30-ից։

Իր հերթին Մոսկվան ռուսական էներգակիրներից ԵՄ-ի հրաժարումը սխալ որոշում էր անվանել։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *