Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը կարծում է՝ բանակի ողբերգական դեպքերում մեղավորություն չունի. Տիրան Խաչատրյան

Բանակում կարգապահական խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ է համարժեք քայլեր ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերին։

«Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերում իր մեղքը չկա»,- ասել է Խաչատրյանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի պարտության պատճառների վերաբերյալ հանրության հարցերին՝ Խաչատրյանը նշել է, որ չի կարծում, թե այդ հարցերի շուրջ այլևս հնարավոր կլինի իրականացնել անկողմնակալ և արդար քննություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *