«Հայաստանը ԵՄ-ին միանալու դեպքում կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը». ՌԴ Անվտանգության խորհուրդ

Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը Եվրամիությանը
միանալու դեպքում, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ
Ալեքսեյ Շևցովը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս
գալը երկրին կարժենա համախառն ներքին արդյունքի մոտավորապես 15.1%-ը։

«Նույնիսկ ամենապահպանողական գնահատականներով՝ ԵՄ-ին
միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը։ Զբաղվածության 10.5 տոկոսային
կետով կրճատումը և ինֆլյացիայի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի
զգալի անկման։ Ներքին սպառումը կարող է նվազել ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից։
Ակնկալվում է նաև էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ»,- հայտարարել
է Շևցովը։

Նա նաև հավելել է, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը
և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի ներմուծումը կկրճատեն զբոսաշրջիկների հոսքը,
ինչը նույնպես հարված կլինի երկրի տնտեսությանը: Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը հիմնական վնաս
կհասցնի մետալուրգիային, խմիչքի, ծխախոտի և սննդի արտադրությանը՝ մինչև մեկ երրորդի
անկմամբ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *