«Քանի դեռ խաղաղության միջավայր է, ՀՀ–ՌԴ հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի եթերում բացատրել է՝ ինչու չի պատասխանում Բաքվից հնչող հայտարարություններին։

«Եթե ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, մենք շատ արագ կրկին կհայտվենք կոնֆլիկտի և պատերազմի հորձանուտում։ Մենք պետք է լինենք ոչ թե ռեակտիվ, այլ՝ ակտիվ, պետք է փորձենք պայմանավորել մեր շուրջ իրավիճակը, այլ ոչ թե միշտ լինենք արձագանքողի դերում։ Ամեն օր Ադրբեջանից էլ, Թուրքիայից էլ, Ռուսաստանից էլ, Իրանից, ԱՄՆ–ից էլ կարող են հնչել տարբեր հայտարարություններ․ այսինքն՝ կվերածվի քաոսի, եթե ամեն օր ամեն մի հայտարարության հետ կապված մեր քաղաքականությունը վերանայենք»,– հայտարարել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին՝ Փաշինյանը համոզմունք է հայտնել՝ դրանք «անխուսափելիորեն փոխվելու» են։

«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *