Թրամփը նոր անուն է առաջարկել արհեստական բանականությանը

«Շատերը կարծում են, որ “Artificial Intelligence” (արհեստական բանականություն) բառերն այնքան էլ ճշգրիտ և պերճախոս չեն ԱԲ-ի նկատմամբ կիրառելու համար», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ այս նոր տեխնոլոգիայի համար ավելի «նրբագեղ և ճշգրիտ» կարող էր լինել “Superior Intelligence”՝ «բարձրագույն բանականություն», “Extreme Intelligence”՝ «ծայրահեղ բանականություն» կամ “Supreme Intelligence”՝ «գերազանց կամ գերագույն բանականություն» անվանումը։

«Սա հարցում է, և ես շնորհակալ կլինեի, եթե բոլորը քվեարկեին։ Ո՞ր անվանումն է ամենից լավ համապատասխանում այս անընդհատ զարգացող «հեղափոխությանը», — գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հարցման ձևաչափով հրապարակել է անվան տարբերակները՝ առաջարկելով օգտատերերին ինքնուրույն ընտրել ամենահամապատասխան տերմինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *