Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայ Առաքելական Եկեղեցու «հարցը» բերել Ազգային ժողով և «լուծել օրենքում կատարվելիք փոփոխություններով»։
«Վարրապետի աշխատակազմի հայնրային կապերի ու տեղեկատվության ՊՈԱԿ–ն իմ հանձնարարության պատրաստել է զեկույց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի ու լուժման ուղիների վերաբերյալ։ Ես, իհարկե, այդ զեկույցի նախագիծը, որ արդեն վերջանական տեսքի է բերված, կարդացել եմ, և կարող եմ ասել, որ իրավիճակը, որ ունենք Եկեղեցում, պարզապես սարսափելի է, որովհետև մեր Եկեղեցին բռնազավթված է։ Եվ մենք այդ խնդիրը պետք է լուծենք այդ թվում օրենքով՝ օրենքում կատարվելիք փոփոխություններով։ ՔՊ վարչության նիստում նախնական քննարկել եմ և չեմ բացառում, որ զեկույցի հրապարակման արդյունքում նաև ԱԺ–ում քննիչ հանձանաժողով կստեղծվի, որը զեկույցից բխող օրենսդրական փոփոխությունների առաջարկով հանդես կգա»,– Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի եթերում ասել է Փաշինյանը։
Նա նաև վստահեցրել է, որ չի պատրաստվում լրատվամիջոցների ղեկավարությունը սահմանափակել, սակայն ակնարկել է՝ «տեսականորեն շատ երկրներում այդպիսի օրենսդրություն է ընդունվում»։
Փաշինյանին հիշեցրել են, որ իր ծրագրերն ու քայլերը պետք է կազմի արդեն իսկ եղած օրենքների հիման վրա, սակայն նա միջամտել է՝ հայտնվելով իր անհամաձայնությունը․
Լրագրողի դիտարկմանը, որ նա չի կարող որոշել, թե ով կարող է լինել իր ՀԿ–ի կամ լրատվամիջոցի ղեկավարը, քանի որ անկախ մարմիններն իրենք են որոշում իրենց ղեկավարներին, Փաշինյանն արձագանքել է՝ «մենք կարող ենք որոշել՝ ով չի կարող լինել»։
«Մենք կարող ենք որոշել, որ ՀԿ–ի ղեկավար չի կարող լինել այս կամ այն կատեգորիայի մարդը»,– հավելել է նա։