Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է արցախահայության անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին։
«Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝ հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ պայմաններ: Իրավունք, որը ևս պետք է գերակայի»,– «սթորի» բաժնում գրել է Վարդևանյանը՝ հրապարակելով օկուպացված գիշերային Ստեփանակերտի լուսանկարը