ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի

ՔՊ-ական պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը, համաձայն մամուլի հրապարակումների, հաճախ է աշխատավայրում ոգելից խմիչք օգտագործում։ Դրա առիթը նա ունի. համաձայն իր հայտարարագրի` տարեցտարի ավելանում են Գյուլնազարյանի և իր կնոջ եկամուտները։

Ավելին, ըստ երևույթին Գյունազարյանների մասշտաբը այնքան է մեծացել, որ մանկավարժ կինը` Հեղինե Ալեքսանյանը, 2023 թվականին նաև գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։

Նախօրեին կրթության վիճակից դժգոհություն հայտնող Նիկոլ Փաշինյանը գուցե հոդվածը կարդալուց հետո սկսի իրեն մեղադրել, քանզի փոխտնօրեն-ձեռնարկատեր- դաշնամուր… խառնվել է իրար հենց իր օրոք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *