Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի պայմանները

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները:

Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդոււմ է ՏԱՍՍ-ը։

«Քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, իրանցի ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, իսկ ամերիկացիների պարտավորությունները չեն իրականացվել, չի մնա բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու փոքր-ինչ անգամ հնարավորություն»,- նրա խոսքերը մեջբերում է խորհրդարանական մամուլի ծառայությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *