ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր կողմից ծրագրվող հաղթական կամարը կօգտագործվի ոչ միայն որպես հուշարձան, այլև որպես ռազմական օբյեկտ։ Ըստ Թրամփի, կառույցում կպահվեն անօդաչու թռչող սարքեր և զինամթերք, իսկ կամարի տանիքում և դրա հարակից հրապարակում հնարավոր կլինի տեղակայել դիպուկահարների։
«ԱՄՆ զինված ուժերի համառ խնդրանքով և ազգային անվտանգության նպատակներով ես համաձայնել եմ Քաղաքացիական պատերազմի ժամանակներից դեռ ծրագրված հոյակապ հաղթական կամարը վերածել առաջին կարգի ռազմական համալիրի/հաղթական կամարի»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Նախագահը հայտարարել է, որ օբյեկտը նախատեսված կլինի մեծ քանակությամբ դրոնների պահպանման և օպերատիվ օգտագործման, ինչպես նաև տանիքում և հրապարակի տարածքում դիպուկահարների տեղակայման համար։ Ըստ նրա, այնտեղ նաև կպահվեն դիպուկահարական զինամթերքի զգալի պաշարներ։
Ենթադրվում է, որ մոտ 76 մետր բարձրությամբ կամարը կկառուցվի Արլինգտոնի հուշահամալիրային կամրջի մոտ։ Նախագիծն արդեն հարցեր է առաջացրել՝ կապված Վաշինգտոնի պատմական տեսքի, այլ ազգային հուշարձանների բացվող տեսարանների և շրջակա տարածքի վրա դրա հնարավոր ազդեցության հետ, գրում է Axios-ը։