Կանխատեսելի արդյունք և «Սերն ուժեղ է մահից» գրությամբ քվեաթերթիկներ․ ամփոփվել են Պետդումայի ընտրությունների արդյունքները

Ռուսաստանում ավարտվել են Պետդումայի ընտրությունները, որոնք մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին։ Պետդումայի ընտրություններում ձայների մեծամասնությամբ կրկին առաջատար է «Միացյալ Ռուսաստան»-ը՝  57,83%։ Կուսակցությունը հաղթում է  ընտրություններում՝ սկսած 2001 թվականից։

Հաջորդում են Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 13,81%, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8,97%, «Նոր մարդիկ»-ը՝ 7,06%։

«Արդար Ռուսաստան»-ը հավաքել է ձայների 4.96%-ը, ինչը պակաս է Պետ​​դումա մտնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմից։

Ընտրություններն ուղեկցվել են նաև բողոքի փոքր ակցիաներով․ որոշ ընտրողներ իրենց բողոքն են հայտնել իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ՝ քվեաթերթիկների վրա գրելով՝ «Սերն ուժեղ է մահից», «Դադարեցրե՛ք պատերազմը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *