ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
Հրապարակված հոլովակին կից Վարդևանյանը գրել է․
«Մեր ազատ ու անկախ, մեր ֆանտաստիկ Հայաստանի Հանրապետության 35-ամյակն է։
Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ:
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։