Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

Հայաստանի Հանրապետության 35-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ

2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Հայկ Վասակի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի խորհրդական

Անի Միշայի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի քարտուղար

Լենա Կարենի ԹԵՐԶԻԿՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար»:

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FMFA.Armenia%2Fposts%2Fpfbid0VkpiyoA8Kdso8EALmLt9j8hNJYt2zSYDbh8LHQkJ43M3CQWgwT6cnXxC1HXpTFoal&show_text=true&width=500

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *