Թրամփը շահավետ գործարքի համար Կանադային փոխարինում է Բելառուսով

ԱՄՆ–ը աշխատում են Բելառուսից կալիումի գնման խոշոր գործարքի ուղղությամբ, սոցցանցերում հայտնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Գինը զգալիորեն ցածր կլինի այն գնից, որը մենք ներկայում վճարում ենք Կանադային, ինչը շատ լավ նորություն է մեր ֆերմերների և անասնապահների համար»,– նշել է ԱՄՆ առաջնորդը։

Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի ռեժիմ հայտարարելուց հետո ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ հարաբերություններն այլեւս նախկինը չեն լինի, ավելի վաղ հայտարարել էր Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնի և Օտտավայի միջև հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են։ Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահը հանձնարարել էր քայլեր ձեռնարկել կանադական ապրանքները դաշնային պետական գնումներից դուրս թողնելու ուղղությամբ՝ դա հիմնավորելով Կանադայում ամերիկյան ընկերությունների համար ստեղծված սահմանափակումներով։

Սեպտեմբերի 15-ից ԱՄՆ-ը կանադական մի շարք ապրանքների նկատմամբ նաև լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր է կիրառում։

Հիշեցնենք՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *