Ակնկալում ենք Հայաստանի հետ բարեկամության ամրապնդում․ շնորհավորանք՝ Ալբանիայից

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առիթով:

«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա կապակցությամբ: Ակնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում, համագործակցության ընդլայնում և մեր ժողովուրդների մերձեցում: Այս առիթով Հայաստանի ժողովրդին ենք հղում խաղաղության, բարօրության և հետագա բարգավաճման մեր ամենաջերմ մաղթանքները»,- գրված է նախարարության X-ի էջում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *