Դժգոհություն՝ Բրիժիտ Բարդոյի անձնական իրերի աճուրդի շուրջ

Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոյի անձնական իրերի աճուրդը դժգոհություն է առաջացրել նրա հարազատների և ընկերների շրջանում․ Le Parisien-ը։

Դերասանուհու վերջին ամուսինը հայտարարել է, որ աճուրդն անցկացնելն հետ համաձայնեցված չի եղել։

Աճուրդի տան՝ Drouot-ի տվյալներով՝ վաճառված հիմնական լոտերից մեկը Բարդոյի ինքնանկարն է եղել, որը վաճառվել է 30 հազար եվրոյով։ Աճուրդում վաճառվել են նաև դերասանուհու դեմքով ռուսական մատրյոշկաներ՝ 5․5 հազար եվրոյով, կիթառ՝ 9 հազար եվրոյով, «Էմանուել» բազկաթոռ՝ 5․3 հազար եվրոյով, ինչպես նաև Olivetti Lettera գրամեքենա՝ 3․5 հազար եվրոյով։

Աճուրդի ընթացքում վաճառվել են Բրիժիտ Բարդոյի կարիերայի և անձնական կյանքի հետ կապված մի շարք այլ իրեր։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *