Թրամփը վստահություն է հայտնել Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում

Ընտրություններից հետո մենք կկարողանանք համաձայնության հասնել Իրանի հետ։

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։

«Ապագայի նկատմամբ մեծ հույսեր կան։ Բայց կարծում եմ, որ ընտրություններից հետո մենք կկարողանանք համաձայնության հասնել։ Որովհետև նրանք որևէ հիմք չունեն ինձ հետ չհամաձայնելու», — նշել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ մյուս կողմը սպասում է միջանկյալ ընտրություններին և դրանց արդյունքներին։

«Ինձ համար միակ կարևոր հարցն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ում զինամթերքի արտադրությունն իրականացվում է մեծ մասշտաբով. «Մենք հսկայական ծավալներով զինամթերք ենք արտադրում, համալրում ենք մեր պաշարները և դա անում ենք ավելի արագ, քան երբևէ։ Բացի այդ, կյանքի կկոչվեն նաև զինամթերքի արտադրության մեր ծրագրերը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *