Հայաստան–Մեծ Բրիտանիա․ COP17-ին ընդառաջ քննարկում համագործակցության խորացման շուրջ

Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի պետքարտուղար Դեյմ Անջելա Իգլի հետ քննարկել է բնապահպանական օրակարգի շրջանակում հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման և առաջիկա COP17-ի շուրջ համատեղ աշխատանքի հարցերը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները:

Կարևորել է Միացյալ Թագավորության ակտիվ քաղաքական և փորձագիտական մասնակցությունը COP17-ին և մեր թիմերի միջև սերտ համակարգման շարունակականությունը՝ համաժողովին ընդառաջ և դրա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *