Զելենսկին և Թրամփը քննարկել են էներգետիկայի օբյեկտների վրա հարվածների դադարեցումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը դարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի վրա փոխադարձ հարվածների դադարեցման հնարավորությունը։

Հանդիպման մեկնարկին Թրամփը հայտնել է, որ կցանկանար հասնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցմանը։ Զելենսկին հույս է հայտնել, որ պատերազմը կհաջողվի ավարտել մինչև ձմեռ, և որ ԱՄՆ նախագահը կօգնի մոտեցնել հակամարտության ավարտը։

Պատասխանելով Մայամիում G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ արդյոք Պուտինը կհամաձայնի՞, սակայն կարծում է, որ երկու առաջնորդներն էլ՝ և՛ Պուտինը, և՛ Զելենսկին, ցանկանում են ավարտել պատերազմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *