ԵՄ դեսպանները Սյունիքի մարզ են այցելել

Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը ԵՄ մյուս դեսպանների հետ ուղևորվել է ՀՀ Սյունիքի մարզ, հայտնում են երկրի դեսպանությունից։

«Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից, որտեղ՝ ծովի մակարդակից 2350մ բարձրության վրա, արևային եղանակ և 18 աստիճան տաքություն է։ Դեսպան Կլաուդիա Բուշն այսօր ԵՄ մյուս դեսպանների հետ ուղևորվում է Հայաստանի ամենահարավային մարզ ՝ ծանոթանալու այն նախագծերին, որոնք հեռանկարներ են բացում սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *