«Թրամփի ջանքերը փոխել են Հրվ. Կովկասի ռազմավարական լանդշաֆտը և բացել նոր դարաշրջան». Թրամփը կիսվել է Newsmax-ին տված Հաջիևի հարցազրույցով

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կիսվել է Ադրբեջանի
նախագահի օգնական և արտաքին քաղաքականության հարցերով աշխատակազմի բաժնի ղեկավար
Հիքմեթ Հաջիևի՝ Newsmax-ին տված հարցազրույցով։

Այդ հարցազրույցում
Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև
խաղաղության հասնելու Դոնալդ Թրամփի բարեհաջող ջանքերը փոխել են Հարավային Կովկասի
ռազմավարական լանդշաֆտը և բացել նոր դարաշրջան Վաշինգտոնի ու Բաքվի միջև
հարաբերություններում։

«Նախագահ
Թրամփը և նախագահ Իլհամ Ալիևը նոր դարաշրջան են բացել ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական
գործընկերության մեջ, և նրանք համաձայնել են, որ մենք մշակենք Միացյալ Նահանգների
և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության նոր հուշագիր»,- ասել է Հաջիևը:



Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կատարել է իր
խոստումը, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է Ադրբեջան և ստորագրել
ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ։

«ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական
բարեկամությունը, ռազմավարական համագործակցությունը և գործընկերությունը ամուր
հիմքերի վրա են։ Եվ դրանք կշարունակեն ամրապնդվել։ Ադրբեջանը մնում է Միացյալ
Նահանգների հուսալի և վստահելի գործընկերը այս աշխարհաքաղաքական և ռազմավարական
տարածաշրջանում»,- ընդգծել է Հաջիևը:

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *