Աշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացել


Քաղաքականություն


Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամները դեռևս վիզա չեն ստացել Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար. ТАСС-ին հայտնել են ՌԴ մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի գեղասպորտային մարմնամարզության հավաքականը դեռևս վիզա չի ստացել հոկտեմբերի 17-ից 25-ը Ռոտերդամում անցկացվելիք աշխարհի առաջնության համար։ Ներկայումս սպասում ենք Նիդերլանդների դեսպանատուն փաստաթղթեր ներկայացնելու հնարավորության վերաբերյալ վիզային կենտրոնի ծանուցմանը։ Ֆեդերացիան աջակցության համար դիմել է աշխարհի առաջնության կազմկոմիտեին և իրավիճակի մասին տեղեկացրել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիային», – ТАСС-ին հայտնել են ֆեդերացիայից։

Ռոտերդամում աշխարհի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ից 25-ը։ Տղամարդկանց և կանանց թիմային մրցումների արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցրած հավաքականները կստանան ուղեգրեր դեպի ԱՄՆ-ում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղեր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *