Ռուսաստանը ողջունում է կենսաանվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացումը և կոչ է անում խորացնել փոխգործակցությունը պրոֆիլային գերատեսչությունների գծով Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ողջունում ենք կենսաանվտանգության բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը և մեր կողմից պատրաստ ենք փոխգործակցության խորացման պրոֆիլային գերատեսչությունների գծով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում», – ասել է նա Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ազգային մակարդակով կատարմանը նվիրված սեմինարի մասնակիցներին հղած տեսաուղերձում։
Լավրովը հիշեցրել է, որ այդ գերատեսչությունների թվում են Առողջապահության բնագավառում համագործակցության խորհուրդը, Առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցումից և տարածումից ԱՊՀ անդամ պետությունների տարածքների սանիտարական պահպանության խնդիրների համակարգող խորհուրդը, Բույսերի կարանտինի հարցերով համակարգող խորհուրդը և Անասնաբուժության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհուրդը: