Wizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը


Բիզնես


Հոկտեմբեր ամսից Wizz Air ավիաընկերությունը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի, հայտնում են Հայաստանում Չեխիայի դեսպանությունից։

«Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրահայի միջև։Հիանալի նորություն բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանի և Չեխիայի միջև։ Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի։

Չվերթների ավելի բարձր քանակը նշանակում է ավելի հեշտ և հարմարավետ ճանապարհորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ մեր երկու երկրների միջև ավելի սերտ կապեր։

Կհանդիպենք Պրահայում կամ Երևանում»,– ասված է գրառման մեջ։ 

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *