Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել է Լատվիայի հետ բանակցություններ սկսել՝ ֆրանսիական միջուկային զսպման նախաձեռնությանը երկրի հնարավոր միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը։
Նրա խոսքով՝ առաջիկայում ֆրանսիական պատվիրակություն կայցելի Լատվիա՝ խորհրդակցությունները սկսելու համար։ Մակրոնը նաև պատրաստակամություն է հայտնել ուժեղացնել Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Լատվիայում, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում։
Կուլբերգսի խոսքով՝ Ռիգայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները պետք է մշակեն համագործակցության հարցում երկրի դիրքորոշումն ու հետագա բանակցությունների ժամանակացույցը։ Նա նշել է, որ համագործակցության խորացումը կարող է նպաստել Լատվիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության ամրապնդմանը։