Դարձիր Երևանի քաղաքապետի օգնական | Top-News.am


Երևանի քաղաքապետարանը աշխատանքի է հրավիրում պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող մասնագետի՝ քաղաքապետի օգնականի պաշտոնը զբաղեցնելու համար։

 

Փնտրում ենք վստահելի մասնագետի, ով կարող է արդյունավետ կազմակերպել աշխատանքային գործընթացները, հետևել հանձնարարականների կատարմանը:

 

Հիմնական պարտականությունները՝

հանձնարարականների գրանցում և կատարման վերահսկում,

հանձնարարականների կատարման ընթացքի վարում առաջադրանքների կառավարման (task management) հարթակների միջոցով,

պատասխանատուների և վերջնաժամկետների հստակեցում և վերահսկում,

ընթացիկ,

– ավարտված և ժամկետանց առաջադրանքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում։

 

Ներկայացվող պահանջները՝

– պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքային կարգապահություն,

հանձնարարականները ժամանակին և ամբողջությամբ կատարելու կարողություն,

կազմակերպվածություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,

միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,

– առաջադրանքների կառավարման հարթակների և աշխատանքային թվային գործիքների վստահ օգտագործում,

հայերենի գերազանց իմացություն

անգլերենի գերազանց, ռուսերենի՝ լավ իմացություն,

 

Ինչպե՞ս դիմել

Ուղարկեք՝

• ինքնակենսագրական (CV),

• կարճ ուղեկցող նամակ՝ նշելով, թե ինչու եք համապատասխանում այս աշխատանքին։

Փաստաթղթերն ուղարկեք [email protected] հասցեին։ Նամակի թեմայում պարտադիր նշեք՝

Դիմում | Քաղաքապետի օգնական | Անուն Ազգանուն

 

Դիմումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30։

Նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կապ կհաստատվի՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *