Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ևս մեկ
անձնական հանդիպում անցկացնել, սակայն դեռևս հստակ ժամկետներ չկան: Այս մասին
հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝
բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ «ոչ մի կոնկրետ տեղեկություն» այս պահին
չկա։ Պեսկովը, սակայն, նշել է, որ ռուս-ամերիկյան հանդիպմանը Պուտինի պատրաստակամությունը
պահպանվում է։
«Իրենց հեռախոսազրույցներում
նախագահներ Պուտինը և Թրամփը իրականում միշտ ընդգծել են անհրաժեշտության դեպքում
ևս մեկ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։