
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Ապրիլի 22-ին, ժամը 11:38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին նկատվել է ձորն ընկած ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:
Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»: