Մի՛ վատնիր ժամանակդ այն մարդու վրա, ով չի ձգտում այն անցկացնել քեզ հետ:
Երբեք մի՛ դադարիր ժպտալ, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
… Նա ուներ հազվագյուտ ձիրք՝ գոյություն չունենալու այնքան ժամանակ, քանի դեռ իր անհրաժեշտությունը չէր առաջացել:
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել մի փոքր ավելի զգույշ:
Երեխաները ժառանգում են ծնողների խելագարությունը:
Դարձի՛ր ավելի լավը և ինքդ հասկացիր, թե ով ես դու, նախքան նոր մարդու հանդիպելը և հույս ունենալը, թե նա քեզ կհասկանա:
Մարդուն կարոտելու ամենավատ ձևը նրա կողքին լինելն է՝ հասկանալով, որ նա երբեք քոնը չի լինի:
Թույլ մի՛ տուր քեզ մահանալ՝ առանց ապրելու այս հրաշքը՝ քնել նրա հետ, ում սիրում ես:
Ժպտա՛, մի՛ պատճառիր դժբախտությանը այդ հաճույքը:
Հնարավոր է՝ այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու ամբողջ աշխարհն ես:
Ոչ մի մարդ արժանի չէ քո արտասուքներին, իսկ նրանք, որ արժանի են, քեզ երբեք չեն ստիպի լաց լինել:
Մի՛ գործադրիր այդքան ջանք. ամենալավ բաները տեղի են ունենում անսպասելիորեն:
Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, թե նա քեզ չի սիրում իր ամբողջ հոգով:
Իրական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
Եթե հանդիպեք ձեր հրաշալի, իրական սիրուն, նա ձեզանից ոչ մի տեղ չի փախչի՝ ոչ մի շաբաթից, ոչ մի ամսից և ոչ էլ մի տարուց:
… Նա այնքան կրքոտ էր ներխուժում նրա հոգին, որ իր համար օգուտ փնտրելով՝ գտավ սեր, այնքան էր ջանում տիրանալ նրա սրտին, որ ինքն էլ սիրահարվեց: