Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։
Կողմերը քննարկել են Եվրասիական ինտեգրման հարցեր։
«Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է անցկացրել Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ»,– ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքում ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակում ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ հետագա առարկայական քննարկման փոխադարձ պատրաստակամությունը։